19.04.2025
ՀՀ-ն և ԱՊՀ ևս վեց երկրներ կստուգեն ՀՕՊ միավորված համակարգի մարտական պատրաստվածությունը
prev Նախորդ նորություն

Աղքատության աճը աշխարհում նոր թափ է հավաքում, ամենավատը դեռ առջևում է. ՄԱԿ

Կորոնավիրուսի ազդեցությունը աշխարհում աղքատության աճի վրա նոր թափ է հավաքում, ամենավատը դեռ առջևում է: Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին ասված է ՄԱԿ-ի զեկույցում:


Ըստ The Guardian-ի, աղքատության և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Օլիվիե դե Սխուտերն ասում է, որ աշխարհում 176 միլիոն մարդ կարող է համալրել աղքատների շարքերը, եթե օրվա կենսաապահովման նվազագույն վերցվի 3,2 դոլարը:


Նա նշել է, որ համաճարակի տնտեսական հետևանքներն աննախադեպ են խաղաղ պայմաններում և համեմատել իրավիճակը 1930-ականների Մեծ դեպրեսիայի հետ:


Զեկուցողը դիմել է աշխարհի առաջնորդներին, որոնք պետք է հավաքվեն սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` խնդրելով ավելի վճռական քայլեր ձեռնարկել աշխարհում աղքատությունը վերացնելու և անհավասարությունը նվազեցնելու ուղղությամբ:

Մնացականյանն ու Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդը քննարկել են փոխգործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար