«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք է անում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Կարծում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ կստորագրի, ինչից հետո կհրավիրվի արտահերթ նիստ: Այս մասին ԱԺ բակում հավաքված մարդկանց և լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Նրա խոսքով, արտահերթի միակ օրակարգն է Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան: Այսօր գոյություն ունի մի իրավիճակ, երբ 45 օրվա պատերազմը բերեց տոտալ խայտառակության: Մենք միայն մի բան հասկացանք՝ այս իշխանությունը ի զորու չէ հարցեր լուծել», - ասաց պատգամավորը: