Ադրբեջանը՝ Եվրամիության հետ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի ստորագրման հույս ունի, հայտարարել է փոխվարչապետ Ալի Ահմեդովը: «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները արդեն մոտ են ավարտին: Հուսով եմ, որ դրանք կավարտվեն մոտ ապագայում, և մենք կստորագրենք համագործակցության մասին նոր համաձայնագիր ԵՄ-ի հետ»,-նշել է նա: