15.09.2025
Հայկական ատոմակայանի մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը կհարցաքննվի սահմանադրական կարգը տապալելու քրգործով. դատախազություն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու: Այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը։


«Արցախի նախագահը հարցաքննության է հրավիրվելու Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով:


Հարցաքննության օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն» , - նշված է Արցախի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։


VERELQ-ը տեղեկացնում է, որ Քրեական օրենսգրքի նշված՝ 312-րդ հոդվածը վերաբերում է Սահմանադրական կարգը տապալելուն:

Ժամանակավորապես կփակվեն Խանջյան-Տիգրան Մեծ տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
15.09.2025
Հայաստանում Ղազախստանի դեսպանն արժանացել է Բարեկամության շքանշանի