12.07.2025
Արցախի նախագահը կհարցաքննվի սահմանադրական կարգը տապալելու քրգործով. դատախազություն
prev Նախորդ նորություն

Ժամանակավորապես կփակվեն Խանջյան-Տիգրան Մեծ տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները

Ապրիլի 17-ին և 18-ին ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

"Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու, իսկ ապրիլի 18-ին՝ ժամը 09:00-20:00-ն՝ Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը",- ասված է հաղորդագրության մեջ:

Աֆղանստանը փոխում է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար. Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ