Աֆղանստանը փոխում է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար. Սարգսյան
Ի՞նչ կապ ունի ԱՄՆ զորքի դուրսբերումը Աֆղանստանից մեզ հետ: Այս հարցադրմամբ հանդես է եկել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
"Նախագահ Բայդենը որոշել է այս տարի ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերել Աֆղանստանից, վերջ դնելով ԱՄՆ պատմության ամենաերկարատև պատերազմին:
Միանգամից ասեմ. Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ուներ այն բանի համար, որ հենց Ադրբեջանի տարածքով էին անցնում «Northern Distribution Network»-ի մատակարարումները: Այսինքն Ադրբեջանը ԱՄՆ-ի համար կարևոր հաբ էր բոլոր տեսակի բեռներ Ադրբեջանի տարածքով Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերին հասցնելու համար: Այդ փոխադրումների հաշվին Բաքուն քաղաքական, դիվանագիտական և տնտեսական դիվիդենտներ էր շահում՝ Վաշինգտոնն էլ շատ դեպքերում աչք էր փակում Բաքվի տարատեսակ գործողությունների վրա:
Հետայսու Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար փոխվելու է",- գրել է Սարգսյանը Facebook-ի իր էջում: