Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը հրապարակել է Ադրբեջանում փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջանկյալ մոնիթորինգային զեկույցը: Նշվում է, որ ընտրությունների քաղաքական կոնտեքստը չի փոխվել: Ընտրությունները տեղի են ունենում մեկ քաղաքական ուժի ճնշող առավելության պայմաններում: Գոյություն չունի երկխոսություն ընդդիմության հետ: Ըստ զեկույցի, չկան դրական փոփոխություններ մեդիաոլորտում: Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը կոչ է անում ստեղծել պայմաններ ազատ և արդար ընտրությունների անցկացման համար: