6.11.2024
Գեղարքունիքի մարզում բացահայտվել է բազալտի խճաքարի ապօրինի հանքարդյունահանում
24.01.2020
Գեղարքունիքի մարզում բացահայտվել է բազալտի խճաքարի ապօրինի հանքարդյունահանում

ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Տեղեկությունների հիման վրա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պաշտոնատար անձանցից մեկը 2009 թվականից մինչ օրս շահադիտական նպատակներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը։ Մասնավորապես, օգտվելով Լճաշենի համայնքապետարանի պաշտոնյաների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու հետևանքով ստեղծված պայմաններից, եղբորը պատկանող ընկերության միջոցով, առանց համապատասխան թույլտվության, Լճաշեն համայնքի վարչական տարածքում կազմակերպել է բազալտի խճաքարի ապօրինի հանքարդյունահանում և իրացում՝ պետությանը պատճառելով 36 միլոն 380 հազար դրամից ավելի վնաս։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։