Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է Վրաստանին երկրում նոր կորոնավիրուսի տարածման ռիսկի մասին և կոչ արել իշխանություններին պատրաստ լինել գործողությունների: «Գռուզիա Online»-ի հաղորդմամբ , այս մասին հայտարարել է ԱՀԿ Վրաստանի գրասենյակի ղեկավար Սիլվիու Դոմենտեն: Ըստ նրա, Վրաստանում նոր վիրուսի տարածման ռիսկ կա, ինչպես և մյուս երկրներում: ԱՀԿ-ն կոչ է արել վրաց մասնագետներինկարողանալ հնարավորինս արագ բացահայտել կասկածելի դեպքերը, իսկ անհրաժեշտության դեպքում ապահովել վարակվածների մեկուսացումը: Կորոնավիրուսի նոր տիպն արդեն հաստատվել է Թաիլանդում, Վիետնամում, Կորեայի Հանրապետությունում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ճապոնիայում: Հունվարի 25-ի դրությամբ, վարակվածների ընդհանուր թիվը հազարից ավելին է: Զոհերի թիվը հասել է 41-ի: