Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է փոխհատուցում տրամադրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից դուրս գալու համար։ Ըստ նրա, Միացյալ Նահանգների հետ բանակցությունների միակ հնարավոր ձևաչափը Իրանի համար «5+1 խումբն է», որից ԱՄՆ-ը հրաժարվել է՝ դուրս գալով միջուկային գործարքից։ Զարիֆը հավելել է, որ ԱՄՆ-ը պետք է վերադառնա մինչև 2017 թվականի վիճակին և Իրանին փոխհատուցի պատճառված վնասները։