23.11.2024
ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի նկատմամբ ուժ կիրառելու Ալիևի սպառնալիքներին
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս Ղարաբաղում ձյան տակից ի հայտ եկան սիրիական հրթիռները - EADaily

Ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորները, որոնք Ադրբեջանը գտել էր Լեռնային Ղարաբաղում Շուշի քաղաքի ականազերծման ժամանակ, չէին կարող այնտեղ հայտնվել Սիրիայից։ Այս մասին ապրիլի 20-ին ադրբեջանական «ԱզՏՎ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


Ինչպես գրում է EADaily-ն, ինքը՝ Ալիևը, փետրվարի վերջին հայտարարել էր, որ Հայաստանը չի կիրառել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ: Այսօր՝ փետրվարի 26-ին, արտասահմանյան լրագրողների համար հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը ԶԼՄ-ներում մեծ արձագանք ստացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ղարաբաղյան հակամարտության գոտում նշված համալիրների մարտական կիրառման մասին անվանել է «անեկդոտ»: Դրանով իսկ Ալիևը հաստատեց Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը, որը հնչեցրեց նույն վարկածը՝ Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ նշված սպառազինությունը չկիրառելու մասին։


Սակայն հետագայում Ադրբեջանի առաջնորդը փոխեց «ցուցմունքները» և սկսեց պնդել, որ «Իսկանդերներն» այնուամենայնիվ կիրառվել են հայկական կողմից։ Այժմ Ալիևը հայտարարում է, որ Ռուսաստանի բացատրությունները մինչև վերջ չեն բավարարում Բաքվին։


Նրա խոսքով, ՌԴ ՊՆ-ն, ի պատասխան ադրբեջանցի գործընկերների պաշտոնական հարցման, սահմանափակվել է հաղորդագրությամբ, ինչը չի արձանագրել Ղարաբաղում վերջին բախումների ժամանակ «Իսկանդերների» կիրառումը:


«Սա ամբողջական պատասխան չէ մեր նամակին։ Մեր նամակի գլխավոր հարցն այն էր, թե ինչպես են արգելված և մահաբեր «Իսկանդեր-Մ» հրթիռները հայտնվել Հայաստանի ձեռքում», - պարզաբանել է Ալիևը։ Նա ստեղծված իրավիճակն անվանել է տհաճ և նշել, որ Ադրբեջանն անկեղծ հարաբերությունների հույս ունի իր ռազմավարական գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։


Ընդ որում, Ադրբեջանի նախագահը հավելել է, որ ռուսական ԶԼՄ-ներում շրջանառվում են հրթիռների ծագման «անիմաստ վարկածներ», որոնց թվում է այն, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ «Իսկանդեր-Մ»-ի մնացորդներ է դուրս բերել Սիրիայից եւ տեղակայել դրանք Շուշիում:


«Սա մեր հասցեին մեղադրանք է: Ինչո՞ւմ են մեզ մեղադրում, Խարդախությա՞ն մեջ։ Մենք երբեք չենք կատարել նման խարդախության: Ինչո՞ւ պետք է մենք դա նանենք: Մենք տարածաշրջանում կայուն խաղաղություն ենք ուզում։ Ինչո՞ւ պետք է մենք նման սադրանք կատարենք», - հարց է տալիս Ադրբեջանի ղեկավարը՝ հավելելով, որ միայն երկու տարբերակ կա, թե ինչպես «Իսկանդերները» կարող էին հայտնվել հայկական բանակի զինանոցում. «Կամ զինվորականները ստացել են դրանք մաքսանենգությամբ, կամ հրթիռները հանձնվել են Հայաստանին՝ ի հեճուկս միջազգային նորմերի ու կանոնների»:


Ադրբեջանի նախագահը պարզաբանում է, որ «Իսկանդեր-Մ»-ը պաշտոնապես չի մատակարարվում արտահանման, ուստի նման հրթիռներ օրինական ճանապարհով չեն կարող լինել ոչ մի երկրում: «Արտահանել կարելի է միայն «Իսկանդեր-Է»-ն, նրա հեռահարությունը կազմում է 280 կմ, իսկ «Իսկանդեր-Մ»-ը՝ 500 կմ:


«Այնուամենայնիվ, Իլհամ Ալիևը հստակ բացատրություն չի տալիս, թե ինչու հենց Սիրիայից «Իսկանդեր-Մ»-ի բեկորի ներկրման վարկածը անիմաստ է, երբ նման մեղադրանքների իմաստը Հայաստանին մեղադրելն է այդ նույն միջազգային նորմերը խախտելու մեջ։ Անհասկանալի է նաև այն, թե ինչու էր Ալիևն այդքան վստահ խոսում անցած պատերազմում «Իսկանդեր-Է» հրթիռների օգտագործման մասին Նիկոլ Փաշինյանի պնդումների անեկդոտ լինելու մասին, մինչդեռ հիմա հակառակն է պնդում», - գրում է EADaily-ն։


Ալիեւի թարմ վարկածի համաձայն՝ հրթիռի բեկորները ժամանակին չեն հայտնաբերվել այն պատճառով, որ «Շուշիում ձյուն է տեղացել»: «Երբ այն հալվեց, մենք գտանք դրանք», - ասաց նա:


Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն այս հարցում իր դիրքորոշումը չի փոխում։ Այն կայանում է նրանում, որ Հայաստանը Ղարաբաղում «Իսկանդեր» համալիրներ չի կիրառել։ Փետրվարի վերջին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հայկական բանակի ողջ արսենալը չի լքել պահեստները։