10.11.2025
Հանրահավաք անցկացնելու որոշումը կապ չունի Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ
23.09.2020
Հանրահավաք անցկացնելու որոշումը կապ չունի Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ

Եռյակի՝ հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Դրա կազմակերպման մասին Եռյակի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արտահայտվել են վաղուց։ Իսկ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը, ապաշնորհության և ապիկարության հետևանքով կառավարել չկարողանալու ողջ պատասխանատվությունը, կրում է իշխող քաղաքական ուժը, և դա լավ գիտե ժողովրդի շրջանում արդեն իսկ լեգիտիմությունը կորցրած իշխանական միավորը, որը նույնիսկ համաճարակային իրավիճակի մեղքն էր բարդում նույն այդ ժողովրդի վրա։ Թե բա «ժողովրդի իշխանություն»,- նշել է Բաբայանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հայտարարեցին, որ հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն։ Քիչ առաջ դատարանը սկսեց քննել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: