Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրանցիները չպետք է թույլ տան , որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշումը» վնաս հասցնի ազգային միասնությանը՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Ըստ նրա, Իրանի ժողովուրդը պետք է դիմադրի և Թրամփին թույլ չտա հաջողության հասնել իստեբլիշմենթի և ժողովրդի միջև բացեր ստեղծելու գործում: «Մենք պետք է մնանք միասնական», - հավելել է նա: