Վաղը՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 18:30-ին Հայրենիքի փրկության շարժումը հրավիրում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ, որտեղից կմեկնարկի ջահերով երթ դեպի Եռաբլուր պանթեոն։ "Միացի՛ր քո ժողովրդին։ Պահանջի՛ր դավաճանի հրաժարականը։ Միասին մենք կփրկենք մեր Հայրենիքը",- ասված է շարժման հայտարարության մեջ։