23.11.2024
Ժողովուրդը պետք է գա համերաշխության. Տիգրան Բալոյան
prev Նախորդ նորություն

Դավաճան կապիտուլյանտի հետ գործարքի կարող է գնալ անհայրենիք սրիկան. Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.


"Հարգելի´ հայրենակիցներ, արժանապատիվ սյունեցիներ, ողջունում եմ ձեր անկոտրում կամքն ու վճռական պայքարը, որն ուղղված է ազգակործան դավաճանի հեռացմանը:

Գաղտագողի, գիշերով Սյունիք մտնող կապիտուլյանտը առավոտյան բախվեց իրականությանը, իսկ իրականությունը մեկն է՝ Սյունիքը մերժում է դավաճանությունն ու դավաճանին:

Շնորհակալ եմ բոլոր արժանապատիվ սյունեցիներին, ովքեր բարձր պահեցին հայի թասիբը: Լիովին կիսում եմ ձեր մոտեցումներն ու չնայած հանգամանքների բերումով գտնվում եմ Եվրոպայում միևնույն է ես ձեզ հետ եմ: Մեր բոլորի պայքարը ազնիվ ու նվիրական է, Սյունիքը ոչ միայն Հայաստանի ողնաշարն է, այլև արժանապատիվ ապագայի և փրկության երաշխավորը։

Սա պայքար է հանուն հայրենիքի ազատագրման և փրկության:

Միաժանակ հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ մեր ընտանիքի անվան հետ կապված սուտ տեղեկություններ են շրաջանռվել, թե իբր ես, կամ իմ ընտանիքի անդամները համագործակցելու ենք կապիտուլյանտի հետ:

Այս էժանագին լուրերի հեղինակներին,տարածողներին և շահագրգիռ կողմին հորդորում և զգուշացնում եմ` երկար մտածել հերթական սուտը տարածելուց առաջ և առերեսվել իրականության հետ:

Ես հավատարիմ եմ իմ սկզբունքներին, այն կուսակցությանը, որի հետ ճանապարհ եմ անցել, այն ղեկավարին ում հետ մարտական ուղի եմ անցել և պատմության մեջ թողել փայլուն հաղթանակ: Դավաճան կապիտուլյանտի ձեռքը կարող է սեղմել, կամ գործարքի գնալ միայն անհայրենիք սրիկան:

Կեցցե՛ արժանապատիվ հայն ու սյունեցին, ես հպարտ եմ ձեր տեսակով",- ասված է հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մեր աղբյուրի՝ հասկանալով, որ իշխանությունները Սյունիքում գրեթե որևէ շանս չունեն առաջիկա ընտրություններին, Փաշինյանը դիմել է մի հնարքի: Մասնավորապես, նրա մտերիմներից մեկը կապ է հաստատել Սյունիքի նախկին ՀՀԿ-կան մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ և գործարք առաջարկել վերջինիս: Այն է՝ Սուրիկ Խաչատրյանը համաձայնություն է տալիս աշխատել Փաշինյանի թիմի օգտին այս ընտրություններին, ինչպես ժամանակին ու տարիներ շարունակ հաջողված աշխատել է Հանրապետական կուսակցության համար, իսկ դրա դիմաց նրա նկատմամբ քրեական բոլոր հետապնդումները դադարեցվում են, քրգործերը «ջրվում», հետախուզումը վերացվում: