23.11.2024
Ակնկալում եմ շատ կտրուկ և հատուկ գործողություններ. Փաշինյանը Մեղրիի միջադեպի մասին
prev Նախորդ նորություն

Միայն պրագմատիզմ և ազգային շահի հստակ գիտակցում, այլապես կկորցնենք հայրենիքը. Կարապետյան

Մեղրին միայն հայրենիք չէ, Մեղրին միայն աշխարհագրական տարածք չէ, Մեղրին Հայաստան աշխարհի, վիրավոր Արցախի դարպասն է ու Մեղրին տապանաքարը կարող է դառնալ Հայոց աշխարհի և պատահական չէ մեհրիբանի ամուսնու հոխորտանքը, թուրքական վիլայեթի ժամանակավոր կառավարիչը սպառնում է Զանգեզուրի գրավումով, թե բա՝ 101 տարի հետո մենք վերադառնում ենք (վերադառնալու ես, բայց ուրիշ տեղ): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

«Մեղրին թուրքական ամենամեծ երազանքն է: Հեյդարի անառակ որդին չի հասկանում, որ իր հոխորտանքով օգնում է մեզ՝ ցավը ցասումի վերածելու:

Մեղրին աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի և սա չափազանցություն ու լոկ բառեր չեն, ցավոք «քաղաքակիրթ» աշխարհը չգիտակցելով վտանգը, տարված լինելով արևելք-արևմուտք պայքարով, նոր հիտլեր է ստեղծել, որի հետևանքները դեռ զգալու են իրենց մաշկի վրա՝ բոլորը անխտիր...

Միայն պրագմատիզմ ու ազգային շահի հստակ գիտակցում, սառը հաշվարկ ու անմնացորդ նվիրում, անցյալի ու ներկայի սխալների ընդունում ու.. ԱՊԱՇԽԱՐԱՆՔ, ինչքան էլ անիրական է հնչում, բայց միասնականությանը այլընտրանք չունենք, նախկին ու ներկա, սև ու սպիտակ այլևս նշանակություն չունի, կա՛մ գիտակցում ենք սա և պատրաստվում՝ ինչքան էլ որ զրկանքների ու պայքարի ճանապարհն է սա, կա՛մ շատ կարճ ժամանակ «բարեկեցիկ» կյանքի տեսլականը կփոխարինվի մեր հայրենիքի վերջնական կորստով.... իհարկե կարող ենք բարեկեցիկ ապրել Փարիզում կամ Մոսկվայում, բայց այդ դեպքում ո՞ւմ է պետք մեր կյանքը, եթե պիտի կորսված լինի Հայրենիքը»,- գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ Սյունիքից ընտրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի 18-ին: