22.09.2026
Անահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների ինստիտուտի տնօրենի հետ
prev Նախորդ նորություն

Վեց ամիս ժամկետով կարգելվի Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին։


Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սևանա լճում 2025-2026 թվականների սիգի բնական վերարտադրությունը գնահատելու, ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարի 6-ը շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացնվել է գիտական որս։


Սիգի բնական վերարտադրության ապահովման համար յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է համալիր խստացված միջոցառումների ծրագիր՝ սիգի որսի արգելքի ժամանակ ապօրինի որսը բացառելու նպատակով։


Նախագծով առաջարկվում է հունվարի 2–ից վեց ամիս ժամկետով արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302 91 000 0, 0303 91, 1604 32 001 0 և 0511 91 901 9 ծածկագրերինն դասվող Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ:


 

 Լուսանկարը` primeminister.am
21.09.2026
«Հայաստանն է մեր երազանքների հայրենիքը». վարչապետի ուղերձը ժողովրդին