22.09.2026
Կոբախիձեն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
prev Նախորդ նորություն

Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։


Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ համաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, դիվանագիտական ներկայացուցիչներ, 50-ից ավելի միջազգային հյուրեր և բժշկական ոլորտի ներկայացուցիչներ։


Ողջունելով ներկաներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանն ունի բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ժամանակակից բժշկական սարքավորումներ, ծառայությունների նկատմամբ պահանջարկ, ինչպես նաև հարուստ մշակութային և զբոսաշրջային ներուժ։


«Բժշկական զբոսաշրջության զարգացումը կարող է նպաստել ոչ միայն առողջապահական ծառայությունների ընդլայնմանը, այլև զբոսաշրջության, հյուրընկալության, տրանսպորտի և հարակից ոլորտների զարգացմանը՝ ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ»,– նշել է նախարարը։


Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման միտումները, ոլորտի մարտահրավերներն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային փորձի կիրառման և համագործակցության հնարավորությունները։

Անահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների ինստիտուտի տնօրենի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
21.09.2026
«Հայաստանն է մեր երազանքների հայրենիքը». վարչապետի ուղերձը ժողովրդին