22.09.2026
Քննարկվել են  Չինաստան-Հայաստան կապերի զարգացման հարցերը
prev Նախորդ նորություն

Կոբախիձեն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Հարավային Կովկասը նշանակալի փոփոխությունների փուլ է ապրում, և ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում դրա տնտեսական ու ռազմավարական ներուժին։ Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում անցկացվող «Բազմակողմ գործընկերության գագաթնաժողովում»։


«Այսօր գործնական տարածաշրջանային համագործակցության համար ավելի լայն հնարավորություններ կան։ Մենք ողջունում ենք մեր հարևանների միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը և հավատացած ենք, որ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, կապակցվածությունը և տնտեսական զարգացումը», - հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով, որ Վրաստանը հավատարիմ է մնում երկարատև խաղաղության և բարօրության հասնելու համար անհրաժեշտ սկզբունքների պահպանմանը։


 

Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
21.09.2026
«Հայաստանն է մեր երազանքների հայրենիքը». վարչապետի ուղերձը ժողովրդին