22.09.2026
Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել․ ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հետ ԱՄՆ են մեկնել նաև Արարատ Միրզոյանը և նրա կինը

Սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին: Այս մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից:


Ծրագրված են.


· մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ,


· փաստաթղթերի ստորագրում,


· նախարարի ելույթները թեմատիկ միջոցառումներին։


Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:


Նիկոլ Փաշինյանի հետ բացի Արարատ Միրզոյանից, ԱՄՆ են մեկնել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։


Փոխնախարարներից Նյու Յորք են մեկնել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։


ԱՄՆ են գնացել նաև Արարատ Միրզոյանի կինը, ով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենն է ու ԱԺ նախկին փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ով Նորարարության հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։


 


 

Աղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
21.09.2026
«Հայաստանն է մեր երազանքների հայրենիքը». վարչապետի ուղերձը ժողովրդին