22.09.2026
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայում վերապատրաստում անցած 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան

Նիցցայի բժշկական կենտրոններում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան:


Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:


Նախարար Անահիտ Ավանեսյանը, կարևորելով միջազգային փորձի փոխանակման կարևորոթյունը, մեր բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների անընդմեջ բարելավման անհրաժեշտությունը, ընդունել է Ֆրանսիայից վերադարձած բժիշկներին՝ նրանցից լսելու համագործակցության արդյունավետության վերաբերյալ կարծիքներ:


Հանդիպմանը ներկա են եղել նաև Լազուրե Ափի Հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի և «SOS-Armenie Cote d’Azur» ասոցիացիայի ներկայացուցիչները. ասոցիացիայի և առողջապահության նախարարության համագործակցությամբ է իրականացվում այս ծրագիրը:


Հանդիպմանը քննարկվել է նաև համագործակցության և, մասնավորապես, այս ծրագրի ընդլայնման հնարավորությունը, ըստ որի՝ բացի բժիշկներից, ծրագրի շրջանակում, Ֆրանսիայում մասնագիտական վերապատրաստման հնարավորություն կունենան առողջապահության քաղաքականություն մշակողները, առողջապահական համակարգի ղեկավարները և մենեջերները:


 

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Բելգրադ-Երևան երթուղով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
21.09.2026
«Հայաստանն է մեր երազանքների հայրենիքը». վարչապետի ուղերձը ժողովրդին