22.09.2026
«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հորդանանի ազգային էլեկտրաէներգետիկ ընկերության (NEPCO) գլխավոր տնօրեն դոկտոր Սուֆիան Ալ-Բատայնեհին։


Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները:


Նարեկ Ապիտոնյանը ողջունել է հորդանանցի գործընկերների հետաքրքրվածությունը Հայաստանում էներգետիկ անցման գործընթացների և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ։


Փոխնախարարը նշել է, որ էներգետիկ անցումը Հայաստանի էներգետիկ քաղաքականության կարևոր ուղղություններից է, և այս համատեքստում կարևոր է միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը։


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հորդանանում ընթացող էներգետիկ անցման և կայուն էներգետիկ համակարգի ձևավորմանն ուղղված գործընթացներին։


Կողմերը կարևորել են երկկողմ փորձի փոխանակումը և ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը։


Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները և համատեղ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։


 

Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
21.09.2026
«Հայաստանն է մեր երազանքների հայրենիքը». վարչապետի ուղերձը ժողովրդին