23.11.2024
Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել. Արա Այվազյան
prev Նախորդ նորություն

Ակնկալում եմ շատ կտրուկ և հատուկ գործողություններ. Փաշինյանը Մեղրիի միջադեպի մասին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Սյունիքի մարզպետարանում, որի ժամանակ նա անդրադարձել է Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։


 "Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և ընդհանրապես անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Աբազյան և պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության»,- ասել է նա։


Իրավապահ մարմինների մարզային կառույցների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ դեպքի հետ կապված մամուլի հաղորդագրությունները համապատասխանաբար հանվել են և ուղարկվել են Ոստիկանություն՝ 180-181-րդ հոդվածներով քրեական դատավարությամբ նախատեսված ընթացքը որոշելու։ Այս պահի դրությամբ արդեն Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3 մասի հատկանիշներով հարուցված է քրեական գործ, և Ոստիկանությունից նյութերը, ըստ ընթացակարգի, պետք է արդեն ուղարկվեն Քննչական կոմիտե: