6.11.2024
Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ. վարչապետ
30.01.2020
Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ Facebook-ի իր էջում գրառում է արել եւ տեղադրել Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը: «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»,-գրել է վարչապետը, որին պատասխանել են Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմից: Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: «Սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ եւ ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլեւս ավելորդ է։ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման եւ սահմանադրական դատարանի յուրացման առերեւույթ հանցակազմի հետ»,-գրել է նա: