ՀՀ նախագահականից VERELQ-ի հետ զրույցում հաստատեցին, որ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին։ Միջնորդություն է ներկայացվել նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին Պնախարար նշանակելու մասին։ Միևնույն ժամանակ Վաղարշակ Հարությունյանը VERELQ-ի հետ զրույցում ձեռնպահ մնաց մեկնաբանելուց այս լուրը. "Հրամանագիրը երբ լինի, այդ ժամանակ ամեն բան պարզ կլինի",- ասաց նա: