23.11.2024
ՄԱԿ-ում հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության փաստը պետք է որոշի դատական ատյանը
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն կընդունի կորոնավիրուսի դեմ պատվաստված զբոսաշրջիկներին

ԵՄ բոլոր երկրները կընդունեն զբոսաշրջիկներին, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) հավաստագրմամբ անցած պատվաստանյութով: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը The New York Times թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Մի բան պարզ է. բոլոր 27 երկրները, որոնք անդամակցում են ԵՄ-ին, անպայման կընդունեն բոլոր նրանց, ովքեր պատվաստվել են դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավանության արժանացած դեղերով», - ասել է նա:


ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ ճանապարհորդությունների վերսկսման ժամկետները դեռ կախված են համաճարակաբանական իրավիճակից: Ֆոն դեր Լյայենը չի հստակեցրել, թե ինչպիսին կլինի Եվրամիության քաղաքականությունը այն ճանապարհորդների նկատմամբ, որոնք պատվաստված են այլ պատվաստանյութերով:


Մինչև օրս EMA-ն կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար հավանություն է տվել չորս դեղաիջոցի՝ Ամերիկա-գերմանական կոնսորցիումի Pfizer եւ BioNTech-ին, Ամերիկյան Moderna ընկերությանը, բրիտանական-շվեդական AstraZeneca-ին եւ ամերիկյան Johnson & Johnson ընկերությանը: Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը գտնվում է եվրոպական կարգավորիչի ուսումնասիրության գործընթացում։