19.04.2025
Կոնգրեսականները Ջո Բայդենին կոչ են արել ուղիղ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության փաստը պետք է որոշի դատական ատյանը

ՄԱԿ-ը կարծում է, որ Ցեղասպանության փաստը պետք է հաստատվի համապատասխան դատական ատյանով։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱՄՆ-ի ծրագրերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Ցեղասպանության փաստը պետք է որոշի համապատասխան դատական ատյանը, եթե խոսենք ՄԱԿ-ի դիրքորոշման մասին», - ասել է նա: Դյուժարիկը նշել է, որ չի մեկնաբանելու և գնահատելու 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները, քանի որ դրանք տեղի են ունեցել մինչև համաշխարհային կազմակերպության ստեղծումը:


Ըստ The Wall Street Journal-ի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհայտարարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ որոշման մասին շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, երբ Հայաստանում կնշեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Պարբերականի աղբյուրներն ընդգծում են, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, և Բայդենը կարող է սահմանափակվել ձևական հայտարարությամբ։

ԵՄ-ն կընդունի կորոնավիրուսի դեմ պատվաստված զբոսաշրջիկներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար