ԱՄՆ-ը չի պատրաստվում մոտ ապագայում իր զորքերը հանել Սիրիայից: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆերին: «Մենք մոտ ապագայում Սիրիայից ԱՄՆ զորքերը հանելու որևէ գործողություն չենք ծրագրում»,- նշել է նա: Նրա խոսքով, Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը պայմանավորված է միայն ահաբեկչության դեմ պայքարով: