ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: Այսօր ավելի վաղ Դավիթ Տոնոյանը ազատվել էր ՊՆ պաշտոնից: VERELQ-ը հիշեցնում է, որ Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, իսկ 1999-2000թթ-ին նա եղել է ՀՀ պաշտպանության նախարար: