24.11.2024
Սանձել Էրդողանին և ամրապնդվել ՀՀ-ում. Ավատկովը՝ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման մասին
prev Նախորդ նորություն

«Լազարյան ակումբն» Արցախի համար «Սպուտնիկ V» պատվաստանյութի 7500 չափաբաժին է ուղարկել

«Լազարյան ակումբը» Լեռնային Ղարաբաղի բնակչության պատվաստման համար «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակն է ուղարկել Ստեփանակերտ՝ 7500 կրկնակի չափաբաժին: Այս մասին տեղեկացնում է ռուս-հայկական «Լազարյան» միջազգային ակումբի մամուլի ծառայությունը։


«Ապրիլի 26-ին Մոսկվայից Երևան է ուղարկվել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակչության համար «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի 7500 կրկնակի չափաբաժին: Այս մարդասիրական ակցիան նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունը՝ ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։


Պատվաստանյութի խմբաքանակը Երևանից կուղարկվի Ստեփանակերտ՝ ռուս բժիշկներին, որոնք արդեն խաղաղապահ զորակազմի զինծառայողների պատվաստման փորձ ունեն:


«Այս տարվա հունվարին Պետական Դուման իմ առաջարկությամբ կողմ քվեարկեց «թեժ կետերում» քաղաքացիական բնակչության պատվաստման հարցում օգնության մասին դիմումին, այսպես կոչված, «չճանաչված պետություններում»՝ Մերձդնեստրում, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում և Լեռնային Ղարաբաղում: Ինչպես այն ժամանակ ընդգծել էր Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, խոսքը “նրանց մասին է, ում Բացի Ռուսաստանից, ոչ ոք չի օգնում»,- ասել է «Լազարյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։