23.11.2024
Ռուսաստանում ցանկանում են ժամանակավորապես սահմանափակել բենզինի արտահանումը
prev Նախորդ նորություն

Սանձել Էրդողանին և ամրապնդվել ՀՀ-ում. Ավատկովը՝ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման մասին

Ամերիկացիներն ճանաչել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ չափազանց ուշացած։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է թուրքագետ Վլադիմիր Ավատկովը, փոխանցում է EADaily-ն։


«Նրանք արել են ոչ թե պատմական իրողություններից ելնելով, այլ ելնելով քաղաքական կոնյունկտուրայից, որը ստեղծվել է», - համոզված է փորձագետը:


Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մի քանի խնդիր է լուծել. առաջինը՝ «մի փոքր սանձել Էրդողանին», երկրորդը՝ դրդել նրան ավելի մեծ դաշինքի Ադրբեջանի հետ, ուժեղացնել Թուրքիայի ազդեցությունը հետխորհրդային տարածքի թյուրքական երկրներում եւ ամենակարեւորը՝ ուժեղացնել Վաշինգտոնի դիրքերը Հայաստանում, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի խոշորագույն դեսպանատունը:


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Ֆրանսիայի անհաջողությունների ֆոնին, որը 2001 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ամերիկացիները փորձում են վերականգնել եւ ուժեղացնել իրենց ազդեցությունը Հայաստանի նկատմամբ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում, որոնք այնտեղ տեղի կունենան այս տարվա հունիսին», - նշել է Վլադիմիր Ավատկովը:


VERELQ-ը հիշեցնում է, որ 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն է անվանել: