Հադրութի, Ջաբրայիլի եւ Հորադիզի ուղղությամբ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 զոհված զինծառայողի աճյուն: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանի խոսքով, որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Հորադիզի, Ջաբրայիլի, Շուշիի լեռնաանտառային տարածքներում: Առ այսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի մարմին: