19.04.2025
Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա մինչև ամսվա վերջ. Լիլիթ Մակունց
prev Նախորդ նորություն

Ցեղասպանության հարցը հանձնել պատմաբաններին. Քոչարյանը կոշտ պատասխան է տվել Էրդողանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է 16 տարվա վաղեմություն ունեցող իրադարձություններին.

"2005 թվականի ապրիլին Հայաստանում պատրաստվում էին մեծ հանդիսավորությամբ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերին՝ 90-րդ տարելիցի շրջանակներում։ Նախորդ տարիներին, Հայաստանի իշխանությունների և հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ, ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ առաջընթաց էր գրացնում։ Սա չէր կարող չանհանգստացնել հարևան Թուրքիային: Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանը ՀՀ նախագահ Քոչարյանին նամակ էր գրել։


Էրդողանը հուսահատ փորձ էր անում Հայոց ցեղասպանության հարցը հանձնել պատմաբաններին, սակայն ստացավ արժանի կոշտ պատասխան։ Նախագահը պատասխանում նշել էր. «Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, և մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին, ուստի մենք կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ»։


Էրդողանի կողմից պատասխան չհաջորդեց։ Դժվար էր պատասխանել քաղաքական առումով գրագետ, փաստարկված և հեռատես նամակին",- ասված է երկրորդ նախագահի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա Facebook-յան էջում։


 


 

Առաջին նախագահի մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը. Մակունց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար