24.09.2026
Հայաստանը հետաքրքրված է կանադական կանեփ արտադրող ընկերությունների հետ համագործակցությամբ
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետը հետախուզության նոր ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Շալվա Լոմիձեին նշանակել է հետախուզության ծառայության ղեկավար:


Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ Կառավարության ղեկավարն աշխատանքային հանդիպում է ունեցել հետախուզության ծառայության նորանշանակ ղեկավարի հետ, ում հետ քննարկել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակն ու անվտանգության մարտահրավերները:


Նշենք, որ Շալվա Լոմիձեն նախկինում կատարել է հետախուզության ծառայության ղեկավարի պարտականությունները, իսկ 2014-2020 թվականներին եղել է հետախուզության ծառայության ղեկավարի առաջին տեղակալը:


Տարբեր ժամանակներում նա եղել է ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի գլխավոր վարչության պետը, տարբեր պաշտոններում աշխատել է գերատեսչության հակահետախուզության դեպարտամենտում, ինչպես նաև պետական անվտանգության ծառայության հակահետախուզությունում:

Ռուսաստանում ցանկանում են ժամանակավորապես սահմանափակել բենզինի արտահանումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
21.09.2026
«Հայաստանն է մեր երազանքների հայրենիքը». վարչապետի ուղերձը ժողովրդին