ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, մարտական պատրաստության վարչության պետ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկությունը Aysor.am-ին հաստատել են Քննչական կոմիտեում: Ըստ աղբյուրի՝ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն էական վնաս է պատճառել): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ VERELQ-ը հիշեցնում է, որ Անդրանիկ Մակարյանն այն մարդկանցից է, ով չի ստորագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության տակ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։