22.11.2024
ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կբարդացնի ՆԱՏՕ-ում հարաբերությունները. Պաբրիկս
prev Նախորդ նորություն

Թուրքիան կարող է սառեցնել ԱՄՆ-ի հետ պաշտպանական պակտը Բայդենի խոսքերից հետո. Bloomberg

Անկարան կարող է կասեցնել թուրք-ամերիկյան պաշտպանական և տնտեսական համագործակցության համաձայնագրի գործողությունը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս մասին ապրիլի 26-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի ղեկավարությունը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, պատրաստվում է միջոցներ ձեռնարկել Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Բայդենի հայտարարության կապակցությամբ:


Որպես պատասխան քայլ Անկարայում, մասնավորապես, դիտարկում են պաշտպանության և տնտեսության ոլորտում համագործակցության մասին թուրք-ամերիկյան համաձայնագրի գործողությունը կասեցնելու հնարավորությունը, որը կնքվել է 1980 թվականին։ Համաձայն այդ պայմանավորվածությունների՝ ԱՄՆ-ն իրականացնում է Թուրքիայի ֆինանսական և տնտեսական օգնությունը, ինչպես նաև աջակցում և համագործակցում է թուրքական ռազմական արդյունաբերության և բանակի զարգացման և արդիականացման գործում։


Շաբաթ օրը Բայդենը 20-րդ դարասկզբի իրադարձությունները Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն է անվանել։ Պետության ղեկավարի պաշտոնում Բայդենի նախորդները խուսափել են այդ տերմինի օգտագործումից։


Մինչդեռ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունը խարխլում է Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունները ու կոչ է արել ԱՄՆ նախագահին «շտկել այդ լուրջ սխալը»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ ուղերձ է համարել միջազգային հանրությանը: