23.11.2024
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է օրակարգում. ԱՄՆ դեսպան
prev Նախորդ նորություն

Հայաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժություններին։ Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


«Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ 2021 թվականին ՆԱՏՕ-ի «Defender Europe» զորավարժությունները տեղի կունենան դաշինքի հարավային թեւում։ Բալկաններում գլխավոր ընդունող երկիրը կլինի Ալբանիան, իսկ Սև ծովում գործողությունների կենտրոնում կհայտնվեն Ռումինիան և Բուլղարիան։


Ինչպես հայտարարել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ամերիկյան բանակի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Կավոլին, զորավարժությունների նպատակը տարածաշրջանում հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստումն է: