Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները լքել են Աղդամի շրջանը, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ռազմական զորախմբի շտաբի պետ, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Ռուսաստանի խաղաղապահ առաքելության օգնությամբ այսօր Աղդամի շրջանը փոխանցվել է Ադրբեջանին: Գործընթացը տեղի է ունեցել առանց արտակարգ իրավիճակների», - ասել է Վոլկովը: Նա նշել է, որ իրավիճակը տարածքում հանգիստ է, արտառոց միջադեպեր չեն գրանցվել: