24.11.2024
ԵՄ-ն կարող է ընդլայնել աջակցությունը Հայաստանին. Արա Այվազյան
prev Նախորդ նորություն

Ալիևը կրկին հայտարարել է Ադրբեջանի համար «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին

«Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը» Ադրբեջանին թույլ կտա ամրապնդել իր դիրքերը որպես Եվրասիայի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն։ Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում:


«Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում ապահովել կայուն խաղաղություն եւ անվտանգություն։ Ադրբեջանը զգալի ներդրում է ունեցել տարածաշրջանային կապի այնպիսի նախագծերի իրականացման գործում, ինչպիսիք են արեւելք-արեւմուտք, հյուսիս-հարավ, հյուսիս-արեւմուտք տրանսպորտային միջանցքները:


Ներկայումս մենք աշխատում ենք «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» վրա, որը կդառնա Արեւելք-Արեւմուտք միջանցքի բաղկացուցիչ մասը, որը միացնում է Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի տարածքով: Այդ միջանցքը թույլ կտա Ադրբեջանին ամրապնդել իր դիրքերը որպես Եվրասիայի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն։ Կոչ եմ անում Ասիախաղաղօվկիանոսյան ավազանի գործընկեր երկրներին դիտարկել այդ տարածաշրջանային նախագծի ներուժը»,-հայտարարել է Ալիևը։