24.11.2024
Ալիևը կրկին հայտարարել է Ադրբեջանի համար «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանում տնտեսական ակտիվության անկումն առաջին եռամսյակում կազմել է 2 տոկոս

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ընթացիկ-օպերատիվ մակրոտնտեսական ցուցանիշներով, Հայաստանում տնտեսական ակտիվության անկումն այս տարվա հունվար-մարտին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2 տոկոս:


Համաձայն հրապարակված ցուցանիշների՝ տնտեսական ակտիվությունը մարտին փետրվարի համեմատ աճել է 9,6 տոկոսով, իսկ 2020-ի մարտի համեմատ՝ 3,8 տոկոսով:


Առաջին եռամսյակում կտրուկ աճել է արդյունաբերական արտադրանքի ինդեքսը՝ 7,1 տոկոս: Առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալի անկումը կազմել է 3,9 տոկոս, իսկ մարտին անցած տարվա մարտի համեմատ այն աճել 3,8 տոկոսով:


Գնաճի ցուցանիշն առաջին եռամսյակում կազմել է 5,2 տոկոս: 4,7 տոկոսով աճել է շինարարության ծավալը:


Արտաքին առևտրաշրջանառությունն առաջին եռամսյակում նվազել է 4,4 տոկսով: Ընդ որում, արտահանումը հունվար-մարտին աճել է 3,4 տոկոսով, ներմուծման ծավալները նվազել են 8,7 տոկոսով:


Կրճատվել է ծառայությունների ոլորտը, որի ծավալների անկումն առաջին եռամսյակում կազմել է 8,1 տոկոս: Նույն ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 1 տոկոսով: