24.11.2024
Ոչ թե կոչեր, այլ գործեր. ԱԳ նախարարը՝ հարաբերություններ հաստատելու Էրդողանի խոսքերի մասին
prev Նախորդ նորություն

Որևէ կոնսենսուս չկա Ադրբեջանին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հրավիրելու հարցում. ԱԳՆ

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ այսօր տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտարարել է, որ որևէ կոնսենսուս չկա Ադրբեջանին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հրավիրելու հարցում: 


«Որևէ կոնսենսուս չկա ձեր նշած երկրին որևէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը»,- ասաց Այվազյանը:


Ավելի վաղ ռուսական ՌԲԿ գործակալությունը, հղում անելով Ռուսաստանում և Հայաստանում երեք դիվանագիտական ​​աղբյուրների, գրել էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Կազանում ապրիլի 29-30-ը։


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Երևանը չի բացառում, որ համաձայնություն չի տա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցությանը։