2.04.2025
Ով կմտնի Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը. մամուլն անուններ է հայտնում
prev Նախորդ նորություն

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, մարտական պատրաստության վարչության պետ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկությունը Aysor.am-ին հաստատել են Քննչական կոմիտեում:


Ըստ աղբյուրի՝ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն էական վնաս է պատճառել):


Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։


VERELQ-ը հիշեցնում է, որ Անդրանիկ Մակարյանն այն մարդկանցից է, ով չի ստորագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության տակ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։


 


 

Ալիևներն արդեն ազատ տեղաշարժվում են Սյունիքո՞ւմ. նախարարությունը հերքել է
Հաջորդ նորություն next
 Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը
02.04.2025
Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը