23.11.2024
Վերադարձնել գերիներին և ստեղծել անկախ միջազգային առաքելություն. ԵԽԽՎ մշտադիտարկման կոմիտե
prev Նախորդ նորություն

Հավաքվում ենք 18:30-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ որոշելու հետագա անելիքը. Հակոբյան

Հենց հիմա ձերբակալում են Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին: Դա տեղի է ունենում ապօրինի: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: 


Նա նշեց, որ գործ ունենք քաղաքական ռեպրեսիաների հետ.


«Պաշտոնապես հայտարարում եմ՝ սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է, որով փորձում են մեր ոգին կոտրել: Չի ստացվելու»,- շեշտեց նա:


Հակոբյանը տեղեկացրեց, որ  այսօր 18:30-ին հանրահավաք են հրավիրում Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ կորոշվի հետագա անելիքը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրեց, որ  Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի եւ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


նախօրեին Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցը ուղեկցվեց զանգվածային բողոքի ակցիաներով Մեղրիում, Շուռնուխում, մարզի այլ բնակավայրերում: Ավելի ուշ Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հրահանգեց իրավապահներին խիստ զբաղվել այդ միջադեպերով.


"Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և ընդհանրապես անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Աբազյան և պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության",- ասել է նա։


Երեկվանից մի շարք սյունեցիներ, այդ թվում և Մեղրիի քաղաքապետը և այլք բերման են ենթարկվում: