23.11.2024
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերիներին
prev Նախորդ նորություն

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։


Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ Զաքարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի եւ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


Հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտե և գտնվում է ՀԿԳ վարչության վարույթում:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցը ուղեկցվեց զանգվածային բողոքի ակցիաներով Մեղրիում, Շուռնուխում, մարզի այլ բնակավայրերում: Ավելի ուշ Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հրահանգեց իրավապահներին խիստ զբաղվել այդ միջադեպերով.


"Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և ընդհանրապես անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Աբազյան և պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության",- ասել է նա։


Երեկվանից մի շարք սյունեցիներ, այդ թվում և Մեղրիի քաղաքապետը և այլք բերման են ենթարկվում: