23.11.2024
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելողների համար կգործեն անվճար երթուղիներ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնակատարի հետ

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը:


Այս մասին հայտնում են Կոմունիստական կուսակցության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ:


"Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը Հայաստանում, հնարավոր կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հայ-ռուսական բարեկամության խորացման ու ամրապնդման մասին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր",- ասված է հաղորդագրության մեջ։