23.11.2024
Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին ՀՀ նախագահը նամակներ է հղել երկրների ղեկավարներին
prev Նախորդ նորություն

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելողների համար կգործեն անվճար երթուղիներ

Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ժամը 08:30-ից մինչ 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:


• Հ. 1 երթուղի`


«Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։


Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:


• Հ. 2 երթուղի՝


«Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:


Հետադարձը՝ նույն ուղեգծով: