24.11.2024
Եռակողմ հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան. վարչապետ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հրահանգել է ցանկացած գնով ձերբակալել Վահե Հակոբյանին և իր կնոջը. փաստաբաններ

Հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այսօր Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այցելության ժամանակ տեղի ունեցածի կապակացությամբ իրավապահ մարմիններին հրահանգ է իջեցվել ցանկացած գնով ձերբակալելու Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին և իր կնոջը: Այս մասին հայտարարություն են տարածել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբանները:


«Նման բան տեղի ունենալու դեպքում անկասկած կարձանագրվի հերթական քաղաքական հետապնդման փաստը, որը միտված է սեփական քաղաքական հայացքների համար քաղաքական գործչի և իր մերձավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչը բազմիցս նշել ենք, որ անթույլատրելի է: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ օրենքով չարգելված ցանկացած եղանակով հետամուտ ենք լինելու մեր վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:


Պայքարը ներքին թշնամու դեմ շարունակվում է, սակայն մոտ է իր բնականոն հանգուցալուծմանը», - ասված է փաստաբաններ Ժիրայր Ղարագյոզյանի ու Էրիկ Ալեքսանյանի տարածած հայտարարությունում։