22.10.2026
Պապիկյանը մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանը
prev Նախորդ նորություն

Տավուշում հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ-ն հաստատեց

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ սահմանը հատել է Ադրբեջանի քաղաքացի։


«2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:


Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:


Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով», - ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կալանավորվեց
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
21.10.2026
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում