3.12.2023
Տիգրան Ավինյանն ու Անդրեա Վիկտորինին քննարկել են բարեփոխումները Հայաստանում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Սյունիքի մարզպետի և մի շարք համայնքապետերի հետ

Սյունիք կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:


Նշվում է, որ Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից:


«Մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին մանրամասն ներկայացրել են իրավիճակը և քննարկել պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարությունից տրամադրվող մարդասիրական օգնության հնարավորությունը: Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձել է մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ:


 


 

Ավտոմեքենայի պայթյուն Արշակունյաց պողոտայում. կան զոհեր
Հաջորդ նորություն next
 Հայկական «Հայասաթ-1» արբանյակը հաջողությամբ տիեզերք է արձակվել Մասկի ընկերության միջոցով
01.12.2023
Հայկական «Հայասաթ-1» արբանյակը հաջողությամբ տիեզերք է արձակվել Մասկի ընկերության միջոցով