23.11.2024
Թուրքիան սպառնացել է ԱՄՆ-ին կապերի վատթարացմամբ, եթե Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը. NYT

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մասնավորապես, Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը The New York Times-ին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության մասին Բայդենը կխոսի ոճրագործության 106-րդ տարելիցին իր ուղերձում:


«Ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաները հայտնում են, որ նախագահ Բայդենը պատրաստվում է հայտարարել՝ կոտորածները ցեղասպանական գործողություն են եղել: Այս քայլը կազդարարի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակա է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները ռիսկի ենթարկելու հեռանկարին»,- գրում է պարբերականը:


Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հրաժարվել է մեկնաբանությունից՝ նշելով, որ շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, վարչակազմը այս թեմայով "ավելին կասի":